Հետաքրքիր է

Քունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև` ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով։Քնի մեկ ցիկլը բաղկացած է քնի երկու տեսակներից՝ դանդաղ ալիքային և արագ ալիքային քուն։

Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ և 40 րոպե և սա ճոճաթոռին նստած վիճակում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բավարար չափով չքնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել: Քնի պակասը կարող է բացասաբար ազդել որոշ գեների և կենսական գործառույթների վրա:
Երբ մարդը սկսում է տառապել անքնությամբ, դա միանգամից կարելի է նկատել:

Շատ գիտնականներ պնդում են, որ քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ՝ 24-ժամյա ինտերնետի առկայություն է: Պարզվում է՝ մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլ նաև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք:

Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծամասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ բան ենք մտածում կամ վերհիշում, որը մոռացել էինք: Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք կողքից, ինչպես ֆիլմ կդիտեինք: Միջազգային հետազոտություները ցույց են տվել, որ ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետևանքով:

Աղմկոտ վայրում քունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, անգամ, եթե քնածը չի արթնանում: Լավ քնի համար հարկավոր է համեմատաբար զով վայր: Շոգ ամռանը մենք դժվարանում ենք քնել: Քնի համար օդի լավագույն ջերմաստիճանը 18-30 աստիճանն է, բայց տարիքի հետ այդ սահմանները նեղանում են մինչև 23-25 աստիճան: Ահա, թե ինչու ծեր մարդիկ ավելի դժվար են քնում:

Դեռահասներն այնքան քնի կարիք ունեն, ինչքան և երեխաները` օրական 10 ժամ, իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականները իմացել են վերջին 25 տարվա ընթացքում:

Մեկնաբանություն(ներ) (0)