Թանգարան Արմաշ գյուղում

 

Մեծ ու գնահատելի է մեր կենտրոնի հիմնադիր՝ Արսեն Պետրոսի Հայրիյանի աշխատանքային գործունեությունը առողջապահության ոլորտում: Ավելի քան 300 գիտական աշխատություններից, 12 անվանական գրքերից բացի, նրա շնորհիվ՝ 1959թ-ին Արարատի մարզի Արմաշ գյուղում հիմնվել է ԽՍՀՄ մասշտաբով առաջին ,, Սանիտարական կուլտուրայի թանգարանը ,,
Արսեն Պետրոսի Հայրիյանը եղել է առողջապահության զարգացման ջատագովներից մեկը:

 

Առողջապահության մեծ կազմակերպիչը անընդմեջ որոնումների մեջ էր, առողջապահության գիտական, սանիտարական և հիվանդությունների կանխարգելման աշխատանքների ոլորտում: Նա մեծ ներդրում է ունեցել սոցիալական հիգիենայի և գյուղական բնակչության զարգացման գործում :
Սանիտարական կուլտուրայի թանգարանի կառուցման նպատակներից էր բնակչության շրջանում սան-լուս աշխատանքների վարումը , որը կբարձրացներ սովետական տարիներում ապրող գյուղի բնակիչների կենսամակարդակը՝ բազմաթիվ տեսակների վարակիչ, ինֆեկցիոն և մակաբուծական հիվանդությունների ճանաչման և կանխարգելման ոլորտում: Թանգարանում կազմակերպվող զրույցների և զեկույցների , տարբեր էքսպոնանտների ցուցադրության միջոցով բնակչությանը պարզ էր դառնում առանձին հիվանդությունների առաջացման աղբյուրները և դրանց դեմ պայքարի միջոցները: Գործել է երիտասարդ մայրերի դպրոց: Ցուցադրվում էին պլակատներ, մակետներ և բացատրվում էին , թե ինչպես կարելի է կազմակերպել առօրյա սոց-հիգիենայի նորմերը գյուղական պայմաններում:

Այցելությունները թանգարան եղել են ԽՍՀՄ բոլոր երկրներից: Տպավորությունների գրքում գրառումներ են կատարել բժիշկներ, ուսուցիչներ ,պրոֆեսորներ, աշակերտներ տարբեր դպրոցներից և պատվիրակութուն ԱՄՆ-ից:

Ներկայումս՝ ԽՍՀՄ փլուզման տարիներից հետո , տարբեր այլ շինությունների նման, իննսունական պատերազմի արկերից տուժվելով թանգարանը վնասվեց և դադարեց գործել: Թանգարանի շենքը ներկայումս կիսաքանդ է և ունի վերանորոգման կարիք:

Մանկան հոգեբուժական ծառայությունների բարելավմանն ուղված միջոցառումների շրջանակներում, նախատեսված է թանգարանի շենքը վերափոխելու հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող երեխաների մասնագիտական խնամքի կենտրոնի:

Մեկնաբանություն(ներ) (0)