Մարտի ութ

Կանանց միջազգային տոն

 

,,Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն,,ՓԲԸ-ն ջերմորեն շնորհավորում է ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն:

Գնահատելի է Ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը,մեր առողջ սերնդի հիմքը: Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն ենք մաղթում: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:

Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը: Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:

Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:

Մեկնաբանություն(ներ) (0)