Հիմնադրամի գործունեությունը մեր կենտրոնում

Վերջին Օրերի Սրբեր բարեգործական հիմնադրամը բազմաթիվ բարեգործական ծրագրերով աջակցել է ՀՀ մարզերին` տարբեր նպատակային ծրագրերով: Ծրագրերի շրջանակներում օգնել է թե փոքր մարզային համայնքներին, թե բժշկական կազմակերպություններին:

Վերջին Օրերի Սրբեր բարեգործական հիմնադրամը 2017թ-ի դեկտեմբեր ամսից սկսեց աջակցություն ցույց տալ ,,Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն ,, ՓԲԸ-ին: Օգնության հիմնական նպատակը քրոնիկ հիվանդների առօրյայի և կենցաղային պայմանների բարելավումն էր: Կազմակերպության շնորհիվ կենտրոնը ստացել է որոշակի կենցաղային տեխնիկա, մահճակալներ,անկողնային պարագաներ:

,,Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն ,, ՓԲԸ –ն իր երախտագիտությունն է հայտնում Վերջին Օրերի Սրբեր բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեններ Բիլ և Վալերի Հարքրներին , ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Արմաշ ԱԿ-ն բարձր է գնահատում Ձեր աշխատանքային գործունեությունը, եռանդն ու նվիրումը՝ մաղթում հաջողություններ և նորանոր ծրագրերի իրականացումներ:

Մեկնաբանություն(ներ) (0)