Բուժհաստատության հիմնադրման տարեթիվը և զարգացման պատմությունը

Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն ՓԲԸ-ն հիմնադրվել է 1953թ, որպես գյուղական բժշկական տեղամաս, իրանահայ հայրենադարձներով նոր կազմավորված Արմաշ գյուղում/ նախկին ՀԽՍՀ Արարատի շրջան/. Հիմնադիրը` ԽՍՀՄ բժկագիտւթյան ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր Արսեն Պետրոսի Հայրիյան , որի անունը ներկայումս կրում է:1962թ կառուցվել է նոր հիվանդանոց` 25 մահճակալ թերապեվտիկ, մանկական և ծնունդօգնություն բաժանմունքներով:1964թ կառուցվել է բուժամբուլատորիայի առանձին մասնաշենքը, որը սպասարկում էր Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերը:1987թ կառուցվել է հիվանդանոցի նոր մասնաշենքը ` 60 մահճակալ թերապևտիկ, մանկական, ծնունդօգնություն, ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներով:1987թ –ից հիվանդանոցը վերանվանվել է ,,Արմաշի գյուղական առողջության կենտրոն,, որտեղ 1987թ անց է կացվել ԽՍՀՄ բժշկագիտության ակադեմիայի արտագնա նիստը, նվիրված սոցիալ հիգիենայի և առողջապահության զարգացման հիմնախնդիրներին :

Արմաշի առողջության կենտրոնը սպասարկում էր նախկին Արարատի շրջանի Երասխի տարածաշրջանի և մոտակա լեռնային գյուղերը:2001թ հիվանդանոցում բացվել և ծավալվել է 30մահճակալ հոգեբուժական բաժանմունք:2006թ Արմաշ ԱԿ-ն վերապրոֆիլավորվել է, դառնալով հոգեկան հիվանդների բուժման և խամքի կենտրոն, 60 մահճակալ թերապևտիկ, մանկական, ծնունդօգնություն, ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների գործունեությունը կասեցվել են:

Ներկայումս ,,Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն,, ՓԲԸ- կառուցվածքն է `

108 մահճակալ հոգեբուժական ստացիոնար` որից 8 մահճակալ մանկական,

100 մահճակալ մեծեր, որտեղ կատարվում է խրոնիկ հոգեկան հիվանդների բուժում և խնամք:

Արմաշ ԱԿ –ն իր գործունեությունը իրականացնում է ամբողջովին պետպատվերի շրջանակներում, վճարովի ծառայություններ չունի:

Արմաշ ԱԿ-ի սպասարկման շրջանակները հիմնականում Արարատի մարզն է, հարակից մարզերը և Երևան քաղաքը: Արմաշ ԱԿ-ն ապահովված է համապատասխան փորձառու մասնագետներով` բժիշկներով և սպասարկող բուժանձնակազմով: Իրականացնում է բնակչության սպասարկման ամբուլատոր ծառայություն, սպասարկելով երեք համայնք` Արմաշ, Երասխ, Պ. Սևակ` Տիգրանաշեն թաղամասով, 3695 ազգաբնակչության թվով: Բուժամբուլատորիան տեղակայված է առանձին հարմարվետ մասնաշենքում և ապահովված է համապատասխան բուժանձնակազմով և բժշկական սարքավորումներով:

Բուժհաստատության հիմնադրման տարեթիվը և զարգացման պատմությունը

  • - ստացիոնար հոգեբուժական
  • - ամբուլատոր պոլիկլինիկական

 

 

Մեկնաբանություն(ներ) (0)