Ինքնաներշնչանք

Ինքնաներշնչանքը, արդեն մեկ հարյուրամյակից ավել, հոգեբույժների և հոգեբանների կողմից օգտագործվում է որպես անձնային խնդիրների, վնասակար սովորույթների և վախերի դեմ պայքարի միջոց:

Ինքնաներշնչանքը տալիս է հնարավորություն ուղղելու ենթագիտակցության բացասական հիմնավորումները:

Հեռուստատեսության , թերթերի ,ինտերնետի միջոցով մարդու ենթագիտակց-ությունը ստանում է նորությունների բազմաթիվ ներհոսք ,որոնք հիմնականում լինում են աղետների, անոմալիաների կողոպուտների և այլ բացասական իրադարձությունների մասին: Բնականաբար այս ամենը իր հետքն է թողնում մարդու ենթագիտակցության մեջ:

Մեզ մոտ այս ամենից ազատվելու համար բացի ինքնաներշնչումից կիրառվում է նաև զրույցի միջոցով մտապատկերների ստեղծման մեթոդը:Երևակայության մեջ մոդելավորվում է կյանքի այն փոփոխությունները, որոնց ցանկանում ենք հասնել իրականում: Ենթագիտակցության մեջ ներդրված պատկերները պետք է լինեն շատ հստակ և վառ: Որքան հաճախ պատկերացնենք ցանկալի պատկերները, այնքան արագ կսկսվի նպատակի իրականացման գործընթացը,իսկ ստացված արդյունքը կարող է պարզապես ապշեցնել:

Ինքնաներշնչումը կարող է հասցնել բարձրունքների կամ գլորել դեպի անդունդը՝ կախված նրանից, թե ինչպես կբարձրացնեք հիվանդի մտքերի «առագաստը» :

Մեր կենտրոնում հիվանդների հետ հոգեբանական աշխատանքը հիմնվում է տարբեր մեթոդների վրա, այդ թվում նաև՝ հոգեբանական զրույցներ, հոգեթերապևտիկ սեանսներ, հոգեպրոֆիլակտիկ և հոգեներշրչողական աշխատանքներ:

Մեկնաբանություն(ներ) (0)