Վիրուսային հեպատիտ

Վիրուսային բնույթի տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է լյարդի ախտահարումով և թունավորումով։ Վարակի փոխանցման ուղիներն են՝ օրաֆեկալ, պարենտերալ և, հնարավոր է նաև, օդակաթիլային ճանապարհը։ Գործնականում տարբերում են վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները.  

Տեսակներ 

  • Վիրուսային հեպատիտ «Ա»
  • Վիրուսային հեպատիտ «Բ»
  • Վիրուսային հեպատիտ ո՛չ «Ա», ո՛չ «Բ»
  • Էթիոլոգիան 

    Վիրուսային հեպատիտ Ա-֊ի հարուցիչը 27 նմ չափերով վիրուս է, որը հայտնաբերվում է էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ՝ կղանքում, մեզում և աղեհյութերում, հիմնականում նախադեղնուկային շրջանի վերջին շաբաթում և դեղնուկային շրջանի 10-15 օրերին։ Վիրուսային հեպատիտ Բ։ Արյան եջ անջատվում է վիրուսի մակերեսային հակածինը Այն կարելի է հայտնաբերել հիվանդությունից 1-1,5 ամիս առաջ իսկ որոշ դեպքերում՝ 5 և ավելի տարի հետո։ Վիրուսային հեպատիտ «ո՛չ «Ա», ո՛չ «Բ»։ Հիվանդության այս ձևը վիրուսային հեպատիտ «Ա» և «Բ»-ի տարատեսակ են համարում՝ առանց շճաբանական համապատասխան ռեակցիաների։

    Պաթոգենեզ

    Վիրուսային հեպատիտ «Ա»-ի դեպքում հիմնականում ախտահարվում են լյարդային բլթակների ծայրամասային հատվածները, որտեղ գերակշռող մեծամասնությամբ առաջանում են պրոլիֆերատիվ փոփոխություններ։ Վիրուսային հեպատիտ «Բ»-ի դեպքում բլթակների ախտահարումը հիմնականում կենտրոնական է և առաջին պլանի վրա է բջջային ալտերատիվ պրոցեսները։

    Կլինիկան

  • թաքնված շրջան «Ա»
  • նախադեղնուկային շրջան «Բ»
  • դեղնուկային շրջան«Բ»
  • ռեկոնվալեսցենտային շրջան «Բ»
  •  

    Բուժում

    ժամանակին ախտորոշումը և հոսպիտալացումը հիմնականում ապահովում են հեպատիտների լիարժեք բուժումը։ Թեթև ձևերի դեպքում առանձնակի դեղորայքային բուժում չի պահանջվում և բավական է կազմակերպել անկողնային ռեժիմ, դիետաթերապիա:Մեծ քանակությամբ հեղուկներ՝ Ջերմուկ, Բորժոմի, Էսենտուկի N 4-17, վիտամիններ, մրգահյութեր և այլն։ Միջին ծանրության և ծանր դեպքերում արտահայտված թունավորման ժամանակ՝ թունազերծող (դեզինտոքսիկացրոն) թերապիայի բոլոր միջոցառումները։ Հեղուկների քանակն օրվա ընթացքում մինչև 1-1,5-3 լիտր՝ միզամուղների կիրառումով։ Վիտամինային բալանսը և էնէրգետիկ ռեսուրսները դրդելու նպատակով տրվում է ասկորբինաթթու՝ ներերակային և էնտերալ, վիտամին B6, B12, կոկարբոքսիլազա։ Հեմոռագիկ ախտանիշների ժամանակ՝ վիկասոլ, դիցինոն,, 10% կալցիումի գլյուկոնատի, 5% ամինոկապրոնաթթվի լուծույթներ։ Տրվում է նաև 3% մագնեզիումի սուլֆատի լուծույթ` էնտերալ ընդունման ձևով։ Կարգավորում են թթվահիմնային հավասարակշռությունը։ Լյարդի բջիջների ցիտոլիզը կանխելու նպատակով տրվում է էսենցիալե (ներերակային), էսենցիալե ֆորտե, լեգալոն կամ կարսիլ (էնտերալ ընդունման ձևով)։ Լեղականգային ձևերի ժամանակ տրվում են հակախոլեստատիկ պատրաստուկներ Աղեհյութերի ակտիվության բարձրացման և խմորման պրոցեսների կանխման նպատակով կիրառվում է պանկրեատին, պանզինորմ, մենզիմ ֆորտե, ֆեստալ, պանկուրմեն։ Ծանր նախակոմային և կոմային վիճակների դեպքում պարտադիր ձևով կատարվում է հրմոնաթերապիա։ Ցուցված են նաև անաբոլիկ հորմոնների կիրառումը։ Հակաբիոտիկների նշանակումը կազմակերպվում է անհատական ձևով՝ կապված հիվանդության ծանրության աստիճանից և ուղեկցող հիվանդություններից։ Կազմակերպվում է նաև ախտանշային բուժում։ Ապաքինման շրջանում ցուցված է ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ։ Հեպատիտով հիվանդին ստացիոնարից դուրս գրման հիմնական ցուցանիշը և ժամկետը որոշվում է կլինիկական և լաբորատոր քննության տվյալներով։ Դուրս գրումից հետո հիվանդը պետք է գտնվի դիսպանսեր հսկողության տակ՝ հեպատիտ «Ա»-ից հետո` 6 ամիս, իսկ «Բ»-ից հետո՝ 1 տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածում, հետաձգվում են կանխարգելակիչ պատվաստումները, սննդակարգի ռեժիմը պահպանվում է 3-6 ամիս, բացառվում է ֆիզիկական լարվածությունը: Ավստրալիական հակածնակրությամբ դուրս գրված հիվանդները պետք է գտնվեն լաբորատոր պարբերական հսկողության տակ՝ մինչև առողջացումը։

    Կանխարգելում

    Հեպատիտ «Ա»-ի դեպքում աղիքային վարակների դեմ կանխարգելիչ բոլոր միջոցառումների կազմակերպումն է։ Հեպատիտ «Բ»֊ի դեպքում բուժական գործիքների կենտրոնացված ձևով լիարժեք վարակազերծումն է։ Ներարկվող արյունը, պլազման և այլն, պետք է ստուգված լինեն հակածնի պարունակության վերաբերյալ։ Ներկայումս հեպատիտ «Բ»-ի համար մշակված է և կիրառության մեջ էդրվում ակտիվ իմունացում հակահեպատիտային վակցինայով։

    Մեկնաբանություն(ներ) (0)