Հետաքրքիր է իմանալ

Գարունը հաճելի եղանակի, արեւոտ եւ պայծառ օրերի հետ միասին բերում է այսպես ասած սեզոնային հիվանդություններ: Օրինակ, գարնանային ալերգիա, որը երբեմն շատ նման է մրսածությանը: Ի տարբերություն հասարակ մրսածության, ալերգիան ավելի երկար եւ մասնագիտական բուժում է պահանջում: Գարնանային ալերգիան առավել հայտնի է պոլինոզ անվամբ: ՙՊոլլին՚ լատիներենից թարգմանաբար նշանակում է ծաղկափոշի: Ինչպես գրեթե բոլոր բառերը, այս բառը եւս հայերը փորձել են թարգմանել, անվանելով փոշախտ: Իսկ ինչն է դառնում փոշախտի պատճառ: Արմենիա բժշկական կենտրոնի ալերգոլոգ Աննա Օհանյանի խոսքով, պոլինոզի պատճառը ծաղկափոշին է« այդ իսկ պատճառով էլ ալերգիայի այս տեսակը ի հայտ է գալիս հենց գարնան ամիսներին: Ծառերն ու ծաղիկները ծաղկում են« եւ օդը լցվում է ծաղկափոշով: Տարբեր մարդկանց մոտ այս հիվանդությունը տարբեր ձեւով է արտահայտվում: Բոլոր դեպքերում այն ախտահարում է լորձաթաղանթը: Այն կարող է ախտահարել քթի լորձաթաղանթը, այս դեպքում հիվանդությունն արտահայտվում է առատ քթարտադրությամբ, կարող է ախտահարել աչքի լորձաթաղանթը` առաջ բերելով առատ արցունքարտադրություն, կարող է առաջացնել կոկորդի քոր եւ այլն: Եթե հիվանդությունն ավելի է խորանում, կարող է առաջանալ բրոնխիալ ասթմա: Պոլինոզը պետք է բուժել: Բուժումը կարելի է կատարել հիվանդության երկու շրջաններում` կամ հանգստի շրջանում` ձմռան ամիսներին, կամ էլ հիվանդության ակտիվ շրջանում` ամռան ամիսներին: Բուժման արդյունավետության համար շատ կարեւոր է նաեւ հիվանդի ճիշտ վարքագիծը: Գարնանային ալերգիկ հիվանդությամբ տառապողներին մասնագետները խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ առավոտյան ժամերին, խուսափել սաղարթախիտ անտառներում կամ բուսականությամբ հարուստ վայերում զբոսանքներից, իսկ դուրս գնալիս անպայման կրել պահպանիչ ակնոց: Հիվանդը պետք է բնակարանը հնարավորինս ազատի փափուկ կահույքից, գորգերից, տուն վերադառնալով հագուստը պետք է անպայման փոխի, ընդ որում այդ հագուստը թողնելով տան նախամուտքում, այնուհետեւ պետք է ամեն օր լո•անք ընդունի, ընդ որում պետք է լվանալ նաեւ մազերը: Ալերգիաները կարող են առաջանալ ամեն ինչից` տարբեր տեսակի սննդատեսակներից` կաթնամթերքից, ծովամթերքից, ցիտրուսային մրգերից եւ այլն, կենդանիներից, բույսերից, կենցաղային տարբեր իրերից: Ալերգիայի բուժման նպատակով գործածվում են ալերգեններ, որոնք լինում են 4 տեսակ` սննդային, կենցաղային, բուսական, էպիդերմալ: Վերջինս կիրառվում է կենդանիների մազից առաջացած ալերգիաների բուժման համար: Բայց բոլոր թվարկված ալերգիաներից միայն պոլինոզն է, որ սեզոնային բնույթ է կրում: Խորհուրդ է տրվում ալերգիայի նախանշաններ նկատելիս անմիջապես դիմել մասնագետին եւ խուսափել հիվանդության հետագա զարգացումից:

Մեկնաբանություն(ներ) (0)