Առողջության մասին

Միայն մտածել. ինչ հնարամիտ ու բարդագույն գործընթացներ են անընդմեջ կատարվում օրգանիզմում, որպեսզի պահպանեն մեր առողջությունը, և ինչ հիմար ու անշնորք ենք գործում կյանքում մենք ինքներս:

Գ. Ռաթներ

Առողջությունը բարուն գրավելն ու չարին սահմանափակելն է մարմնական մակարդակի վրա:

Ելենա Երմոլովա

Առողջությունը երկու հիվանդությունների միջև ընկած էպիզոդ է:

Թեդ Կանչուկ

Միակ գեղեցկությունը, որ ես գիտեմ, դա առողջությունն է:

Գ. Հեյնե

Առողջությունը չես գնի, բայց ամեն հիվանդություն իր գինն ունի:

Անհայտ հեղինակ

Առողջ մարդը նա չէ, որի ոչ մի տեղը չի ցավում, այլ նա, որ ամեն անգամ մի այլ տեղն է ցավում:

Միշել Կրեստեն

Առանց առողջության անհնար է երջանիկ լինել:

Վիսարիոն Բելինսկի

Ազատությունն ու առողջությունը մի ընդանուր բան ունեն. նրանց, իրավամբ, գնահատում են միայն այն ժամանակ, երբ նրանք չեն հերիքում:

Հանրի Բեկ

Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:

Սոկրատես

Մեկնաբանություն(ներ) (0)