Գարնանային հիվանդություն
Ավիտամինոզը հիմնականում համարվում է գարնանային հիվանդություն: Հաճախ են մարդիկ գարնանն ունենում գերհոգնածության, քրոնիկական անքնության զգացում, որն էլ խոսում է օրգանիզմում վիտամինային պակասի մասին:
1. A խմբի վիտամիններն օգնում են ազատվել մաշկի հետ կապված խնդիրներից:
2. B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության պրոցեսները:
3. C-ն լավ պայքարի միջոց է մրսածության դեմ եւ բարձրացնում է դիմադրողականությունը:
4. D-ն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները
5. E վիտամինն օգնում է օրգանիզմից դուրս մղել բազմաթիվ թունավոր նյութեր ու տոքսիններ
Գարնանը մենք ունենք վիտամինների պակաս. նոր մթերքի բացակայություն, ինչի արդյունքում առաջանում է գարնանային ավիտամինոզ: Գաղափարը, որ գարնանը պետք է ընդունել վիտամիններ՝ բավականին առողջ է: Վիտամին Դ-ի պակասը սարսափելի տարածված է և այն պատճառ է դառնումբազմաթիվ քրոնիկական ցավային համախտանիշների: Սակայն պատք չէ, որ մարդիկ վերցնեն առանց կարիքի և սկսեն ընդունել վիտամիններ: Ամեն ինչ պետք է լուծվի համապատասխան հետազոտություններից հետո: Հարկ է դիմել գրագետ մասնագետի օգնությանը` ընտանեկան բժշկի կամ տեղամասայնին թերապևտի խորհրդատվությանը : Մեզ մնում է հասկանալ, թե ինչպես պետք է ստանալ այս կամ այն վիտամինը: Թեեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօրվա մրգերն ու բանջարեղենն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով, այնուամենայնիվ, մարդիկ գերադասում են դրանք բազմաթիվ դեղատնային վիտամիններից: Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում կիվին: Բացի այն, որ կիվին պարունակում է շատ վիտամիններ, հանքային աղեր, այս փոքրիկ կանաչ միրգը կարող է բավարարել մի քանի օրվա վիտամին C-ի չափաքանակը: Բնականաբար, հաջորդ հորիզոնականում խնձորն է: Վիտամիններով հարուստ են նաեւ սոխը, սխտորը, գազարը, կաղամբն ու բազուկը, ինչպես նաեւ կանաչեղենը:
Մեկնաբանություն(ներ) (0)