ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

 

Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ


"Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն" ՓԲԸ-ն հիմնադրվել է 1953թ: Իր ստեղծման 60 – ամյա գործունեության ընթացքում ավանդույթներով հարուստ կազմակերպություն է :

Հիմնադրման օրվանից ջանք չի խնայել առողջության ոլորտում լավագույն ներդրումն ունենալու համար: Մեր հիմնական նպատակն է` պահպանել մարդկային առողջության եռանկյունին` ֆիզիկական, սոցիալական և հոգեկան:"Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն" ՓԲԸ - ն իրականացնում է խրոնիկ հոգեկան հիվանդների խնամք և բուժում:

Մեր անձնակազմը կներդնի իր ջանքերը, որպեսզի բարելավվի Ձեր հիվանդի վիճակը, թեթևանա Ձեր ընտանիքների հոգսերը և տիրի խաղաղություն:

Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ որակյալ բուժօգնության գրավականն է , սա է մեր կենտրոնի սկզբունքը:

Մարդասիրություն, բարյացկամություն և ժպիտ:

Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն.

Հարգանքով `

Լևոն Հայրիյան

Մեկնաբանություն(ներ) (0)